Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Դոնալդ Թրամփը հիասթափված է

Դոնալդ Թրամփը հիասթափված է
29.10.2020 | 10:19

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին պահպանել հոկտեմբերի 25-ին հայտարարված հրադադարը: Երկուշաբթի, ժամը 8-ից ուժի մեջ մտած հրադադարը խախտվեց գործնականում անմիջապես: ԱՄՆ պետքարտուղարն առանձին հեռախոսային խոսակցություններ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Մայք Պոմպեոն նրանց կոչ է արել «հարգել իրենց պարտավորությունները և վերջ դնել ռազմական գործողություններին, որոնել Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտի դիվանագիտական լուծում»՝ ասվում է պետքարտուղարության մամլո հաղորդագրության մեջ: Մայք Պոմպեոն ընդգծել է, որ կոնֆլիկտը չունի ռազմական լուծում: Անցած ուրբաթ Պոմպեոն Վաշինգտոնում առանձին բանակցել է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ; Զոհրաբ Մնացականյյանն ու Ջեյհուն Բայրամովը ավելի վաղ բացառել էին եռակողմ հանդիպման հնարավորությունը: Այդ հանդիպումների արդյունքում կիրակի օրը հայտարարվեց հումանիտար հրադադարի մասին, սակայն համաձայնությունը արագ խախտվեց: Հրադադարը սկսելուց մեկ ժամ առաջ կողմերը հայտարարեցին հակառակ կողմի խախտումների մասին: Դա երրորդ չկայացած հրադադարն էր Լեռնային Ղարաբաղում՝ սկսած սեպտեմբերի 27-ից: Երևանի ու Բաքվի միջև առաջին հրադադարը հաստատվեց հոկտեմբերի 10-ին Մոսկվայում, երկրորդը հոկտեմբերի 17-ին՝ Փարիզում: Հինգշաբթի Ժնևում պետք է հանդիպեն ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները և երկու երկրների ԱԳ նախարարները՝ քննարկելու կոնֆլիկտի խաղաղ կարգավորման հարցերը:
RFI


Հ.Գ. ԱՄՆ-ում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածության և խախտումից հետո նախագահ Դոնալդ Թրամփը նախ իր գոհունակությունն էր հայտնել Թվիթերում, որ հրադադարը պահպանվում է, հետո նախընտրական հանրահավաքում հիասթափություն էր հայտնել ու կոչ էր արել հրադադարը պահպանել: Ի՞նչ գին ունի ԱՄՆ նախագահի հիասթափությունը, ձեռքը թափ է տալու ու մոռանա՞, թե՞ իր իսկ բնորոշած «հեշտ խնդիրը» լուծելու քայլեր է անելու: Տարբերակները շատ են՝ ԱՄՆ Կոնգրեսում մի քանի նախագծեր կան՝ Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելուց, Թուրքիային ու Ադրբեջանին զենքի վաճառքի էմբարգո սահմանելուց մինչև Արցախի Հանրապետության ճանաչում: Մինչև ընտրություն կամ չընտրություն Թրամփին մնում է 4 օր, նա պիտի վճիռ կայացնի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9093

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ